Դեմքի խնամք
Դիմահարդարման 10 սխալ, որոնք 10 տարով մեծացնում են. 1in.am
Մեր օրերում դիմահարդարումն իսկական արվեստ է: Յուրաքանչյուր կնոջ համար կարևոր է նաև կոսմետիկայի որակը, դրա բաղադրությունը: Սակայն, նույնիսկ լավագույն կոսմետիկան ունենալու դեպքում, կանայք թույլ են տալիս անհեթեթություններ, որոնք խախտում են հարմոնիկ կերպարը և ծերացնում:
marketium.ru-ն ներկայացնում է 10 խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել դիմահարդարման սխալներից:
Տոնային քսուկի հաստ շերտ
«Ծանր» դիմահարդարումը մի քանի տարով կմեծացնի: Նախընտրեք թեթև քսուք, որի բաղադրության 60-75%-ը կազմված է խոնավեցնող քսուքից և հանքային միկրոպիգմենտներից: Այն քսելուց հետո սպունգով մերսեք կնճիռները՝ ավելորդությունները հեռացնելու համար:

Չափազանց բաց գույնի տոնային քսուկ
Եթե տոնային քսուքը ձեր մաշկից նկատելիորեն բաց է, այն կարող է ընդգծել կնճիռները: Տարիքի հետ լավ է ընտրել մեկ կամ 2 տոնով ավելի մուգ տոնային քսուկ:
Կոռեկտոր
Մուգ շրջանակները մշտական խնդիր են: Դրանք հոգնած տեսք են տալիս և մի քիչ ծերացնում: Այս դեպքում կարևոր է հարմար կոռեկտոր ընտրել:
Չափազանց շատ դիմափոշի
Որքան տարիքով է կինը, այնքան ավելի ռացիոնալ պետք է օգտագործի դիմափոշին. ավելորդ շերտն անմիջապես ընդգծում է կնճիռները, իսկ դեմքը նմանվում է «փոշիով դիմակի»: 40 տարեկանից հետո դիմափոշի պետք է քսել միայն Т-գոտում՝ ոչ էսթետիկ փայլը վերացնելու համար:

Այտերի կարմրաներկ
Պետք է ուշադրություն դարձնել նաև կարմրաներկի օգտագործման ձևին: Կարմրաներկը միայն այտերի «խնձորիկներին» քսելու դեպքում ուշադրությունը կարող է կենտրոնանալ թառամած մաշկին, եթե դուք այնքան էլ երիտասարդ չեք: Բացի այդ՝ շատերին այդ տարբերակը պարզապես չի սազում: Ավելի ընդունված վիզուալ արդյունքի կարելի է հասնել՝ կարմրաներկը քսելով այտոսկրերի վերին մասում, բայց ոչ քթին չափազանց մոտ: Նախընտրեք բնական գամմա, որն, իսկապես կերպարին թարմություն կբերի:
Սևաներկ՝ ներքևի թարթիչներին
Ներքևի թարթիչներին ինտենսիվ քսված սևաներկը կընդգծի կնճիռներն աչքերի շուրջ: Լավագույն տարբերակը վերևի թարթիչների համար ամենասև սևաներկն օգտագործելն է, որն աչքերի սպիտակուցներն ավելի վառ կդարձնի և վիզուալ կմեծացնի աչքերը: Իսկ ահա ծավալային սևաներկից ավելի լավ է հրաժարվել:
Գծաներկ՝ ստորին կոպի վրա
Քչերին է դիմահարդարման այս հնարքը սազում. այն փոքրացնում է աչքերն ու զգալիորեն ընդգծում մուգ շրջանակները: Ավելի օպտիմալ է վերջին կոպերի վրա շեշտը: Ընդ որում՝ գիծը պետք է լայնանա աչքի դրսի անկյան մոտ:
Փայլող ստվերաներկեր՝ աչքերի արտաքին անկյուններում
Դիմահարդարման մեջ մի քիչ փայլը հրաշալի քայլ է, հատկապես ռոմանտիկ ժամադրության և հանդիսության համար: Միայն կարևոր է հաշվի առնել, որ աչքի դրսի անկյուններում փայլող ստվերաներկը կարող է ընդգծել յուրաքանչյուր կնճիռը: Ուստի այն քսեք աչքի ներսի անկյունում, կոպի կենտրոնում և հոնքերի տակ:

Շրթներկը «սահում է»
Եթե շուրթերի բնական գիծը տարիքի հետ պակաս հստակ դառնա, ներկված շուրթերի դեպքում գնալով ավելի հաճախ շրթներկի «սահելու» էֆեկտ կստեղծվի: Կոսմետիկայում անպայման պետք է եզրագծային մատիտ ավելանա՝ համապատասխան տոնի:
Հագեցած շրթներկ
Վառ և մուգ երանգները լավագույն ընտրություն չեն այն կերպարի և շուրթերի համար, որոնք բարակում են: Եթե այդպիսի նրբություն կա, ավելի լավ է չեզոք ու բնական երանգներ ընտրել: Կարելի է նաև փայլ օգտագործել, ինչը վիզուալ կմեծացնի շուրթերի ձևը:
15.06.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
